Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրում սիրիացի փախստականների համար լրացուցիչ 1 միլիարդ եվրոյի օգնության մասին։
Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում ապրում է 2011 թվականին քաղաքացիական պատերազմից փախած երեք միլիոն սիրիացի քաղաքացի:
Միջոցները կուղղվեն փախստականների առողջության պահպանմանն ու կրթությանը, «միգրացիային և սահմանների կառավարմանը», քաղաքացիների «կամավոր վերադարձին»: Սիրիացիների վերադարձն իրենց հայրենիք պետք է լինի «արժանապատիվ և անվտանգ», ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
2011 թվականից ի վեր Թուրքիան Եվրոմիության կողմից ստացել է մոտ 10 միլիարդ եվրո օգնություն՝ փախստականներին աջակցելու համար։