Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել ՀՀ այցը․ ինչ արժեին Փաշինյանին նվիրած ճարմանդները




 

Sputnik. ՀՀ օրենսդրությամբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողները պարտավոր են հաշվառել այն նվերները, որոնք գերազանցում են 60 000 դրամը։


 


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի վրա փոքր–ինչ թանկ է նստել Հայաստան այցը, քանի որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3 զույգ արծաթե և թանկարժեք քարերով ճարմանդ է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։


Նշենք, որ Փաշինյանը Դուդային կառավարությունում հյուրընկալել էր նոյեմբերի 26-ին։


 


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այդ օրը Անջեյ Դուդայից ճարմանդ է նվեր ստացել՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օնիքս։ Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ»,– գրում է թերթը։


 


Տեղեկացնենք, որ եթե նշված օրենքի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:


 


Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները գրանցել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:


 


 





Source link

Leave a Comment