Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Օսկանյան – Պանորամա


«Հավատացե՛ք, սա մեծամտություն չէ, այդ Մադրիդյանը ես համարյա գրել եմ, թո՛ղ կանչեր, հարցներ…2018թ.-ին սեղանին մոտավորապես նույն սկզբունքներն էին»,-5-րդ ալիքին ասել է ԱԳ նախկին նախարար, Արցախի հարցով հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը։


Օսկանյանի խոսքից հատվածներ է հրապարակել լրագրողը.

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ եթե Փաշինայնն իր լեգիտիմությունն օգտագործեր, այսօր կունենայինք ԼՂԻՄ-ը՝ Շուշիով, 10-20 կմ միջանցքով Լաչին, միջանկյալ կարգավիճակ՝ ռեֆերենդումի հեռանկարով և չէր լինի պատերազմ։

Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը: Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր, այլ բան մի՛ փնտրեք։

.Միջազգային հանրությանը բովանդակությունը չի՛ հետաքրքրում, իրենք նայում են տենդենցներին, թե գետնի վրա ով է գերիշխողը։ Մեզ վրա էլ են եղել ճնշումներ։

.Այսօր բանակցություններում հայկական օրակարգ չկա, պետք է օրակարգ բերել արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Աշխարհը խոսում է վերադարձի իրավունքի մասին՝ Վաշինգտոնը, Բրյուսելը դա անումում է, Մոսկվան՝ մի քիչ այլ կերպ, բացի Երևանից։

.Դու ժողովրդին վախեցնում ես, հիմա՛ է վտանգը, երբ տալիս ես ամենը, ինչ Ադրբեջանը ուզում է։ Այս հարաբերական անդորրը կարող է միանգամից պայթել, դրանով մի՛ դատեք։

.Ալիևը ենթադրում է, որ միջանցքն իրեն արդեն խոստացվել է, կարող է մտնել և վերցնել։ ՀՀ իշխանությունը մի բառ չի ասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, մի բան ասե՜ք։

.Ժամանակն է վերանայել մեր ազգային շահերը, բայց դա չի կարող լինել մեր չափավոր, բայց հիմնարար իրավունքների և ինքնության հաշվին։

.Ընդդիմության ճանապարհային քարտեզը պետք է հիբրիդային լինի՝ ընտրություն՝ փողոցային պայքարով

.Ես թալան բառը չեմ սիրում, բայց այսօր ավելի մեծ թալան կա, քան նախորդ բոլոր տարիներին

Այստեղ մի քանի շեշտադրում է»։




Source link

Leave a Comment