ՀՀ կառավարությունից և Բրյուսելից ստացված ազդակները հույս են ներշնչում, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին 2025-ի փետրվարից հետո կշարունակվի՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը։
2025 թ․փետրվարին լրանում է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը։ Կառույցի դիտորդները Հայաստան են եկել նախորդ տարվա փետրվարին։ Նրանք պարեկություն են իրականացնում ՀՀ սահմանամերձ տարբեր մարզերում։ Ունեն 6 գրասենյակ, 200-ից ավելի դիտորդ։
Օրերս առաքելությունն իրականացրել էր իր 4000-րդ պարեկությունը։ Հանրային ռադիոյի թիմն ուղեկցել է ԵՄ դիտորդներին, հետևել պարեկների աշխատանքին։