Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ելույթ է ունեցել Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը։ Իր խոսքում Վրաստանի նախագահն անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին։
«Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։ Ինչպես գիտեք, մենք զգալի ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ»,- ասել է նա։