Խաղաղության պայմանագրի հիմնական շահառուները ԱՄՆ-ում պարտվեցին. Հունվարի 20-ից հետ կսկսվի մեծ առեւտուրը ՌԴ-ի հետ. Արմեն Բադալյան (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

Հայաստանի համար հերթական կորած տարին է, քանի որ տարին սկսվում է խաղաղության պայմանագիր ստորագրելու կորած գործընթացով։ Խաղաղության պայմանագրի հիմնական շահառուն գլոբալիստներն էին՝ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը, որոնք ընտրություններում պարտվեցին։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բանախոսի դիտարկմամբ, անհայտ է, թե Թրամփը ինչ քաղաքականություն է իրականացնելու տարածաշրջանում, այդ թվում, Հարավային Կովկասում։ Հունվարի 20-ից հետո Ռուսաստանի հետ մեծ առևտուր է սկսվելու Ուկրաինայի, Մեծ մերձավոր Արևելքի, Չինաստանի և ԱՊՀ տարածքի հարցերով։ Քանի որ գլոբալիստները հեռացան՝ Ալիևի վրա ճնշում գործադրող չկա, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրի։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ իշխանական վերնախավում տեղի ունեցող խմորումները չեն կարող ազդել Հայաստանի քաղաքական կյանքի վրա, քանի որ Հայաստանը և հայ հասարակությունը այլևս սուբյեկտ չեն։ Ընդամենը եթեր են լցնում, մինչև հասնեն մեծ առևտրին։ Հենց գործող վարչապետը հստակ իմանա, որ զրկվել է Արևմուտքի աջակցությունից՝ կսկսվեն քաղաքական գործընթացները։

Փորձագետը նշում է, որ այնպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ, որոնց հետևանքով Իրանը թուլանա։ Երբ Իրանը էապես թուլանա, Ադրբեջանը անմիջապես կվերցնի թե՛ Սյունիքի մարզը, թե՛ Վայոց Ձորի մարզը, թե՛ Սևանի արևելյան ափը։ Այսօր Արաքսից հարավ կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը անհրաժեշտության դեպքում կգրավի Սյունիքը։ Սյունիքը Հայաստանի կազմում է, քանի որ դա Իրանն է պաշտպանում՝ իր շահերից ելնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment