Գվարդիոլան պատահաբար անձնական տեղեկություն է հայտնել Հոլանդի վերաբերյալ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդն առաջին անգամ հայր է դարձել։

Այս մասին իսպանացին ասել է «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0): Ինքը՝ հարձակվողը, չի մեկնաբանել այս իրադարձությունը։ Հոկտեմբերին նորվեգացին գոլը տոնել է՝ մատնանշելով իր ուղեկից Իզաբել Հաուգսենգի հղիությունը։

«Երբեմն մրցավարները վատ էին դատում Էրլինգի  մասնակցությամբ դրվագներում, բայց դա ֆուտբոլի մի մասն է: Նա հոգնած է, շատ րոպեներ խաղաց:

Օրեր առաջ նա առաջին անգամ հայր է դարձել։ Սրանք հուզիչ օրեր էին նրա համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետևեք մեզ՝ այստեղ



Source link

Leave a Comment