
Կորեական Jeju Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը շասիի՝ ամրաշրջանակի խնդրի պատճառով վերադարձել է օդանավակայն, հայտնում է Yonhap գործակալությունը։
Ինքնաթիռը վաղ առավոտյան մայրաքաղաք Սեուլից թռչում էր Չեջու կղզի։ Թռիչքից հետո անձնակազմը նկատել է խնդիրը, եւ մեկ ժամ անց օդանավը վայրէջք է կատարել Սեուլում։
Կիրակի օրը Բանգոկից Հարավային Կորեա թռչող նույն ավիաընկերության օդանավը Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս սահել էր թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Զոհվել է 179 մարդ։
Տես նաեւ Հարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել. ավիաաղետի զոհերի թիվը հասել է 177-ի
Հանգստյան օրերին եւս մեկ ավիամիջադեպ գրանցվել էր Կանադայում։ Գալիֆակս քաղաքում PAL Airlines ընկերության ինքնաթիռը վայրէջքուղում թեքվել էր թեւի վրա, ձախ մասում հրդեհ էր բռնկվել։ Ուղեւորներն ու անձնակազմի անդամները բարեհաջող տարհանվել էին, զոհեր չեն եղել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի ամրաշրջանակի հետ խնդիր է եղել։