Վրացական իշխանությունները չեն միջամտի Թբիլիսիում ամենօրյա բողոքի ակցիաներին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները չեն միջամտի Թբիլիսիում ամենօրյա բողոքի ակցիաներին, քանի որ ընդդիմությունը «ոչ մի աջակցություն չունի բնակչության կողմից»:

«Այդ ցույցերին ամեն օր մասնակցում է մինչև հազար մարդ։ Այս վիճակագրությունն արվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները չեն միջամտելու հանրահավաքների անցկացմանը։

«Ցուցարարներն ունեն ինքնարտահայտվելու ժողովրդավարական իրավունք, սակայն հազար մարդ չի կատարի 1,2 միլիոն մարդկանց որոշումները, որոնք «Վրացական երազանք» կուսակցությանն իրավունք են տվել ղեկավարել երկիրը հաջորդ չորս տարիներին», – ասել է վարչապետը։

 

Source link

Leave a Comment