ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ, խայ-տա-ռա-կու-թյուն.Ավետիք Իշխանյան – Պանորամա


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.


«Խայտառակություն


Անցնելով լրահոսքի վրայով, հայտնաբերեցի, որ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ։


Խայ-տա-ռա-կու-թյուն։


Ովքեր ճանաչում են Գագիկ Սարգսյանին, նրան գիտեն, որպես բացառիկ ազնիվ անձնավորության և համոզված եմ, եթե նա իրոք այդ «հանցագործությունը» կատարած լիներ, բաց ճակատով կհայտարարեր  «Տո արել եմ, լավ եմ արել»։ Բայց, էդ էր պակաս, որ ինչ-որ գագիկ մելքոնյանի համար, նա նման քայլի գնար։ Մի հարցնող լինի «էդ ո՞վ է»։

Այն որ, Գագիկ Սարգսյանը մինչ այժմ գտնվում է կալանքի տակ՝ բոլորիս ամոթն է ու խայտառակությունը»։



Source link

Leave a Comment