Ադրբեջանը նախատեսում է 12 տարի անց վերաբացում է Սիրիայում իր դեսպանատունը

Ադրբեջանը նախատեսում է 12 տարի անց վերաբացում է Սիրիայում իր դեսպանատունը։ Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիեւի գլխավորած պատվիրակության՝ Դամասկոս կատարած այցի ընթացքում, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 29-ին փոխնախարար Յալչին Ռաֆիևը հանդիպում է ունեցել Սիրիայի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շիբանիի հետ։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև։ Ակնկալվում է, որ Դամասկոսում Ադրբեջանի դեսպանությունը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածքների վերականգնման Ադրբեջանի փորձը, հանդիպմանը նշել է Ռաֆիևը, կարող է օգտագործվել Սիրիայի վերականգնման գործընթացում։

Source link

Leave a Comment