09:45 30.12.2024
Թրամփը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Քարթերի մահվան կապակցությամբ
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ Ավելի վաղ Քարթերի մահը հաստատել էր նրա հիմնած հիմնադրամը: «Ես իմացա նախագահ Ջիմի Քարթերի մահվան մասին: Մեզանից նրանք, ովքեր բախտ են ունեցել լինել նախագահ, հասկանում են, որ սա շատ բացառիկ ակումբ է, և միայն մենք կարող […] …
09:35 30.12.2024
Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում. Վարդան Մինասյան
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում. «Այժմ դժվար է տարանջատել սպորտը քաղաքականությունից, սա այդպես է ամբողջ աշխարհում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի բոլոր միջազգային մրցաշարերին։ Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում, քանի որ միշտ այդ երկրի և՛ ազգային […] …
09:30 30.12.2024
Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նախկին նախագահ Քարթերի հրաժեշտի մեծ արարողությունը
Ամերիկյան մայրաքաղաքում տեղի կունենա կիրակի օրը մահացած ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հրաժեշտի լայնածավալ արարողությունը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի աշխատակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը՝ Սպիտակ տան կայքում հեռարձակված տասը րոպեանոց ելույթի ժամանակ։ «Այս կապակցությամբ մենք պատրաստվում ենք մեծ արարողություն անցկացնել Վաշինգտոնում»,-ասել է նա՝ ցավակցություն հայտնելով պետության նախկին ղեկավարի ընտանիքի անդամներին։ Բայդենը հավելել է, որ […] …
09:22 30.12.2024
Վրաստանի նոր նախագահը ստորագրել է հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելն արգելող օրենքը
Դեկտեմբերի 29-ին՝ երդմնակալության օրը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ստորագրել է օրենքը, որն արգելում է դիմակներ կրել բողոքի ակցիաների ժամանակ և լազեր օգտագործել։ Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պորտալում։ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համաձայն, որոնք Վրաստանի խորհրդարանը հաստատել է դեկտեմբերի 13-ին, արգելվում է «դեմքը դիմակով կամ այլ միջոցներով ծածկելը»։ Արգելված իրերի ցանկում […] …