
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղևորվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի և 2023 թվականին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին, պնդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի մեկնել է Կահիրե՝ բանակցելու Գազայում կրակի դադարեցման շուրջ», – գործակալությանը հայտնել են ուղևորության մասին տեղեկացված անանուն աղբյուրները: