
Եգիպտոսի Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով մահացել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությանը։ Մահացածն ու վիրավորն Իտալիայի քաղաքացիներ են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսը։
Իշխանությունները հետաքննում են հարձակման հանգամանքները, քանի որ այդ տարածքում շնաձկների ակտիվության հետ կապված մտահոգությունները մեծանում են: Փրկարարները զգուշացրել էին, որ կորալներից այն կողմ՝ խոր ջրերում լողացողները խոցելի են հարձակման համար: 2018 թվականին Չեխիայից ժամանած զբոսաշրջիկը ևս նույն հանգստավայրում շնաձկան հարձակման զոհ է դարձել։