Սյունիքի մարզպետը ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել է մարզի գլխավոր մայրուղիների սպասարկմանն առնչվող հարցեր


Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:


Քննարկվել են այս կազմակերպությունների 2024 թվականի գործունեությունն ու եղած խնդիրները։


Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։



Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն են եղել։


Քննարկվել են անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։

Source link

Leave a Comment