Բուք, մերկասառույց. իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին | ՄԱՄՈՒԼ.ամ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Leave a Comment