«Ռուսական և ուկրաինական կողմերը բանակցում են ռազմագերիների «մեծ փոխանակման» շուրջ»․ Մոսկալկովա | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսական և ուկրաինական կողմերը բանակցում են ռազմագերիների «մեծ փոխանակման» շուրջ, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
     «Ես երկու ցուցակ եմ հրապարակել, մեկը 900 հոգու, մյուսը՝ 600 հոգու համար, այդ անուններն ուղարկվել են ուկրաինական կողմին ու պատրաստ ենք տալ նրանց։ Մենք նույնքան ռազմագերիների [ռուս] կսպասեինք Ուկրաինայից։ Զինվորականները բանակցում են սրա շուրջ»,- հավելել է օմբուդսմենը:

Leave a Comment