Դեկտեմբեր 17,2024 17:17
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը Մայր Աթոռից սրբի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել:
Սուրբ Հակոբ անունով 5 եկեղեցի կա Մասյացոտնի թեմում՝ Դվին, Արարատ, Մրգավան և Բուրաստան գյուղերում:
Ամենահինը 17-րդ դարում կառուցված Բուրաստանի եկեղեցին է:
Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը հավատացյալները և ուխտավորները կարողացել են հպվել մասունքին և ստանալ դրանից բխող զորությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)