Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը 12 տարվա ընդմիջումից հետո ժամանել է Դամասկոս | ՄԱՄՈՒԼ.ամ

Ֆրանսիական պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ժան-Ֆրանսուա Գիյոմի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին ժամանել է Դամասկոս և այցելել դեսպանատան շենքերը, որոնք փակ են 2012 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
     «Ֆրանսիան պատրաստվում է սիրիացիների կողքին լինել անցումային շրջանում»,- լրագրողներին ասել է Գիյոմը։
     Ֆրանսիական պատվիրակությունը հայտարարել է, որ մտադիր է «շփումներ հաստատել Սիրիայի դե ֆակտո իշխանությունների հետ»։
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը Դամասկոս է ուղարկում չորս դիվանագետի։
     Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ դիվանագետների նպատակը «Սիրիայում ֆրանսիական ազդեցությունը վերականգնելը, նոր իշխանությունների հետ նախնական կապեր հաստատելն ու բնակչության հումանիտար կարիքները գնահատելն է»։

Leave a Comment