Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Աննա Յարմալոյանին շնորհվել է պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով, նույն հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Աննա  Յարմալոյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Leave a Comment