Պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոյին

Պետական եկամուտների կոմիտեն ճանաչողական հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կատարելագրոծման հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև կարողությունների զարգացման և իտալացի գործընկերների փորձագիտական ներուժի օգտագործման, գերատեսչությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունները։

Leave a Comment