
Երկու դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են «Ռադիոլուրին»։
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-նշել են կառույցից։ Մամուլի տեղեկություններով՝ խոսքը դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մասին է։