Ռուսաստանը եվրոպացիների համար պայմաններ չի առաջադրի նրանց բանակցային խմբի վերաբերյալ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում պայմաններ դնել նրանց բանակցային խմբի վերաբերյալ։ Հարցը նման կերպ ներկայացնելը բացարձակապես սխալ է», — ասել է Պեսկովը՝ անդրադառնալով բանակցություններին եվրոպական կողմի մասնակցության հնարավորությանը։
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Կրեմլում կայացած հանդիպումից հետո ներկայացուցիչները մեկնել են Դուբլին, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, եվրոպացիները փորձում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, սակայն նրանք պետք է որոշեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ երկխոսության ձևաչափի ընդլայնման մասին որոշում կարող է կայացվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը տեսնի, որ Եվրոպան պատրաստ է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
Միաժամանակ Քուշներն նշել է, որ եթե եվրոպացիները կարողանան համաձայնության գալ մեկ միասնական բանակցողի շուրջ, դա ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան եթե Ռուսաստանը համաձայնի նրանց մասնակցությանը բանակցություններին։