ԱՄՆ-ը հարցրել է մեզ՝ արդյո՞ք Ուկրաինան կհեռանա Դոնբասից, եթե անդամակցի ՆԱՏՕ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան բանակցողները խաղաղ կարգավորման քննարկումների շրջանակում առաջին անգամ հարցրել են՝ արդյո՞ք Ուկրաինան կհեռանա Դոնբասից, եթե անդամակցի ՆԱՏՕ-ին։ Զելենսկին այս մասին հայտարարել է ուկրաինական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում։

Զելենսկու խոսքով՝ ամերիկյան կողմն ուղղակի հարցրել է. «Իսկ եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, կհեռանա՞ Դոնբասից»։ Նա նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ նման տարբերակ է քննարկվում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ միայնակ նման որոշում կայացնելու իրավունք չունի։ Եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պաշտոնապես հաստատեն ՆԱՏՕ-ին անդամակցության կոնկրետ առաջարկը, նա այդ հարցը կդնի ուկրաինական հասարակության քննարկմանն ու հանրաքվեին։ Կիևը գործընկերների հետ քննարկում է անվտանգության ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հստակ երաշխիքներ, ուժեղ ու ֆինանսավորված ուկրաինական բանակ, ինչպես նաև երկրի վերականգնման ծրագիր։

Զելենսկին ընդգծել է, որ նույնիսկ նման սցենարի դեպքում Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս և Սահմանադրության մեջ չեզոք կարգավիճակ չի ամրագրի։

Leave a Comment