ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում՝ Միսիսիպի գետի վրա, տեղի է ունեցել խոշոր նավաբեկություն, որը բարեբախտաբար ավարտվել է առանց մարդկային զոհերի։
Նոյեմբերի 13-ին 160 մետր երկարությամբ «Atlantic Asphalt» բեռնատար տանկերը կորցրել է կառավարումը և բախվել նավահանգստում կայանած 5-հարկանի «American Heritage» գետային զբոսանավին։
Հարվածից հետո զբոսանավը մոտ 15 րոպե անց կողաշրջվել է։ Մինչ նավի շրջվելը մոտ 87 մարդ հասցրել է ինքնուրույն դուրս գալ ափ, իսկ ջրում հայտնված մյուս ուղևորներին ու անձնակազմի անդամներին օպերատիվ կերպով փրկել են ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակիցներն ու մոտակա նավերի անձնակազմերը։
Ընդհանուր առմամբ փրկվել է նավում գտնվող 180 ուղևոր, զոհեր չկան։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 32 տուժած, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոն դեպքը որակել է որպես «հրաշք Միսիսիպիի վրա»։ Միջադեպի պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն։