Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիայի իշխանություններն այլևս Կիևին զենք և զինամթերք չեն տրամադրի երկրի ռազմական պաշարներից, հայտնում է BTA լրատվական գործակալությունը։
«Մենք այլևս զենք և զինամթերք չենք տրամադրի բուլղարական բանակի պաշարներից», — Ռադևի խոսքերն է մեջբերում BTA գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Ռադևն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում Բուլղարիան ի վիճակի չէ նաև ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ իր «ֆինանսական պահուստների» հետ կապված խնդիրների պատճառով։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Բուլղարիան չի խոչընդոտի ԵՄ այլ պետություններին՝ Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում։