Էդգար Սեդրակյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ

 Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանին։

Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի նոյեմբերի 6-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի նիստում։ Որոշման համաձայն՝ Էդգար Սեդրակյանը հանձնաժողովի դատավոր անդամի պաշտոնում ընտրվել է 4 տարի ժամկետով։

Ընդհանուր ժողովն այս որոշումն ընդունել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի համապատասխան դրույթներով, ինչպես նաև դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգով։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment