Նոր Օռլեանում նավթատարը բախվել է զբոսանավին․ նավը սկսել է խորտակվել

Նոյեմբերի 13-ին Նոր Օռլեանի նավահանգստի մոտակայքում «Atlantic Asphalt» նավթատարը բախվել է կառանված «American Heritage» զբոսանավին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Նախնական տվյալներով՝ նավթատարը կորցրել է կառավարումը և մխրճվել զբոսանավի կողային հատվածի մեջ։ Ըստ CNN-ի և ABC News-ի հաղորդումների՝ զոհեր չկան, նավում գտնվող բոլոր անձինք (մոտ 130-ից 180 մարդ՝ տարբեր տվյալներով) հայտնաբերվել են:

Բախումից հետո սկսվել է ուղևորների և անձնակազմի տարհանումը, տասնյակ մարդիկ հայտնվել են Միսիսիպի գետում։

Փրկարարական գործողությունների արդյունքում նավում գտնվող բոլոր անձինք փրկվել են։ 32 մարդ, այդ թվում՝ նավահանգստային ոստիկանության երկու աշխատակից, տեղափոխվել է հիվանդանոց. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Միջադեպից հետո ԱՄՆ առափնյա պահպանությունը ժամանակավորապես փակել է Միսիսիպի գետի երեք մղոնանոց հատվածը։ Վթարի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսել Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։

Leave a Comment