AP. Թրամփը մտադիր չէ քննարկել Ուկրաինայի հարցը Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ քննարկել Ուկրաինայի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ծրագրերին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի։

Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը մտադիր է Պուտինի և Սիի հետ քննարկել Իրանում ԱՄՆ գործողություններին, ինչպես նաև միջուկային զենքի չտարածմանը վերաբերող հարցեր, սակայն ԱՄՆ նախագահը նախընտրում է ձեռնպահ մնալ ուկրաինական հակամարտության կարգավորման քննարկումից։

Leave a Comment