ՏԻՄ ընտրությունների ժամանակացույց․ ովքե՞ր են թեկնածուները

Հայաստանի 16 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին։ Երկու օրերին էլ քվեարկությունը կիրականացվի ժամը 08:00-ից մինչև 20:00-ն։

Ստորև ներկայացնում ենք առաջիկա ընտրական փուլերի ժամանակացույցն ու առաջադրված քաղաքական ուժերը՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների։

Նոյեմբերի 29. ընտրություններ 12 համայնքում

Նոյեմբերի վերջին կիրակի օրը ընտրություններ են նշանակված հանրապետության 7 մարզի 12 համայնքում։ Դրանցից 10 խոշորացված համայնքում գործելու է համամասնական ընտրակարգը (ընտրողները քվեարկելու են կուսակցությունների կամ դաշինքների օգտին), իսկ 2 համայնքում՝ մեծամասնականը։ Համամասնական ընտրակարգով 10 համայնքներում 11 քաղաքական ուժերի 21 ընտրական ցուցակներում ընդհանուր առմամբ առաջադրվել է 989 թեկնածու։

Առաջադրված ուժերն ու ցուցակների առաջին համարները՝ ըստ կուսակցությունների և դաշինքների

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
    • Աշոցք (Շիրակի մարզ) — Կարեն Մանուկյան (միակ առաջադրված ուժը)
    • Աշտարակ (Արագածոտնի մարզ) — Թովմաս Շահվերդյան (միակ առաջադրված ուժը)
    • Ամասիա (Շիրակի մարզ) — Ջեմմա Հարությունյան
    • Բաղրամյան (Արմավիրի մարզ) — Շանթ Առաքելյան
    • Կապան (Սյունիքի մարզ) — Նարեկ Բաբայան
    • Մեծամոր (Արմավիրի մարզ) — Սարգիս Արշակյան
    • Նոյեմբերյան (Տավուշի մարզ) — Մխիթար Խաչիկյան
    • Սևան (Գեղարքունիքի մարզ) — Սուրեն Գրիգորյան
    • Սպիտակ (Լոռու մարզ) — Քաջայր Նիկողոսյան (Նշում. նոյեմբերի 13-ի նիստում ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրա գրանցումը)
  • «Համերաշխություն» դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններ)
    • Ապարան (Արագածոտնի մարզ) — Կարեն Եղիազարյան (միակ առաջադրված ուժը)
  • «Ապրելու երկիր» կուսակցություն
    • Կապան (Սյունիքի մարզ) — Տիգրան Աղասյան
    • Նոյեմբերյան (Տավուշի մարզ) — Արսեն Աղաբաբյան
  • «Բարոյական արժեքներ» կուսակցություն
    • Ամասիա (Շիրակի մարզ) — Սամվել Ղարիբյան
    • Սպիտակ (Լոռու մարզ) — Համլետ Մազմանյան
  • «Գործարար» կուսակցություն
    • Բաղրամյան (Արմավիրի մարզ) — Մհեր Հարթենյան
  • «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
    • Մեծամոր (Արմավիրի մարզ) — Արամայիս Մխիթարյան
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    • Նոյեմբերյան (Տավուշի մարզ) — Նարեկ Սիրադեղյան
  • «Միասնական համայնք» կուսակցություն
    • Սևան (Գեղարքունիքի մարզ) — Վահրամ Գևորգյան
  • «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն
    • Կապան (Սյունիքի մարզ) — Գևորգ Փարսյան
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
    • Սպիտակ (Լոռու մարզ) — Արման Ավետիսյան
  • «Վստահություն» դաշինք (ՀԱՍԿ և ՌԱԿ)
    • Սևան (Գեղարքունիքի մարզ) — Սարգիս Մուրադյան

Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, որտեղ ընտրողները քվեարկելու են անհատ թեկնածուների օգտին։

Դեկտեմբերի 13. ընտրություններ 4 խոշորացված համայնքում

Տարվա վերջին ընտրական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։ Այդ օրը համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն 2 մարզի 4 համայնքում՝ Արարատի մարզի Մասիս և Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Նոր Հաճըն համայնքներում։

Նոյեմբերի 14-ին կայացած նիստում ԿԸՀ-ն վիճակահանությամբ բաշխել է դեկտեմբերի 13-ի ընտրություններին մասնակցող 10 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկի հերթական համարները.

    1. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
    2. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
    3. «Գործարար» կուսակցություն
    4. «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն
    5. «Կառուցող» կուսակցությունների դաշինք
    6. «Հայաստանի շնորհապետական» կուսակցություն
    7. «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք
    8. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
    9. «Միասին հանուն համայնքի» կուսակցություն
    10. «Ապրելու երկիր» կուսակցություն

Leave a Comment