
ԱՄՆ իշխանությունների խոսքով՝ երկրի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խոշոր խափանումը պայմանավորված է եղել հնացած սարքավորումների գերծանրաբեռնվածությամբ՝ ծրագրային թարմացումների տեղադրման ընթացքում։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինը նշել է, որ համակարգը դեռ աշխատում է տասնամյակների վաղեմության անալոգային սարքավորումներով, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։
Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին Կոնգրեսից խնդրել է 50 միլիարդ դոլար՝ համակարգերի արդիականացման համար։
Խափանման պատճառով թռիչքների համազգային արգելքը տևել է ավելի քան չորս ժամ։ Այդ ընթացքում օդում գտնվող ինքնաթիռների թիվը 3500-ից նվազել է՝ հասնելով 400-ի: Բացառություններ են արվել բժշկական և իրավապահ ծառայությունների որոշ թռիչքների համար։
ԱՄՆ-ում ավիացիոն խափանումների հետևանքով տուժել է ավելի քան 1,5 միլիոն ուղևոր։ ԱՄՆ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ից (Գրինվիչի ժամանակով՝ 21:00) հետո նախատեսված էր շուրջ 11 հազար չվերթի իրականացում։
ԱՄՆ օդային տարածքը կրկին բացվել է տեղական ժամանակով ժամը 20:15-ին (Գրինվիչի ժամանակով՝ 01:15)։