
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սպիտակ տան հաստատմամբ՝ սա երեք երկրների առաջնորդների պատմության մեջ առաջին եռակողմ գագաթնաժողովը կլինի։
Հանդիպման հիմնական թեմաները կլինեն միջուկային սպառազինությունների կրճատումն ու Իրանի պատերազմը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարցը չի քննարկվի, քանի որ Վաշինգտոնը Կիևի և Մոսկվայի հետ բանակցությունների առանձին ձևաչափ է վարում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թրամփին կոչ է արել հանդիպման ընթացքում հաշվի առնել եվրոպացի դաշնակիցների դիրքորոշումը և շարունակել աջակցել Ուկրաինային։
«Ոչ մի անակնկալ։ Շարունակեք գործել Եվրոպայի և Ուկրաինայի հետ միասին՝ հասնելու իրական խաղաղության», — ընդգծել է Մերցը։