ԱՄՆ բոլոր օդանավակայաններից չվերթներն արգելվել են

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է երկրի բոլոր օդանավակայաններից չվերթների  դադարեցման մասին։

«Արտակարգ հանգամանքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դաշնային ավիացիոն հրամանատարական կենտրոնի հրամանով բոլոր օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է: Բոլոր արտագնա չվերթները պետք է դադարեցվեն մինչև հետագա ծանուցում։ Մուտքային միջազգային չվերթները կկատարվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին», – ասվում է արտակարգ ծանուցման մեջ։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին պարզաբանել է, որ այս միջոցառումները պայմանավորված էին կառավարման կենտրոններում կապի խափանումով:

Leave a Comment