Telegraph. Մեծ Բրիտանիայում առաջին անգամ այցելուների համար բացվել է Չերչիլի գաղտնի բունկերը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հրամանով կառուցված բունկերն առաջին անգամ բացվել է այցելուների համար։ Այս մասին հայտնում է The Telegraph թերթը։

«Ֆան Բեյ» անվանումը կրող բունկերը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Դովեր քաղաքի մերձակայքում գտնվող ժայռերի մեջ՝ չորս մետր խորության վրա։ Այն կառուցվել է 1940 թվականին և օգտագործվել որպես հրետանային մարտկոցների ուղղորդման հրամանատարական կետ։ Այդ մարտկոցները պաշտպանում էին Դովերի նեղուցը՝ օկուպացված Ֆրանսիայի ափերից հակառակորդի հրետակոծություններից, գրում է թերթը։

1970-ականներին բունկերը լքվել է և հողով ծածկվել։ Այն կրկին հայտնաբերվել է 2017 թվականին, որից հետո ստորգետնյա կառույցը վերականգնման նպատակով հանձնվել է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամի վերահսկողությանը։

Leave a Comment