
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին կմեկնի Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, ֆեյսբուքում հայտնել է վարչապետը։
Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում։
Փաշինյանը Երևան է վերադառնում Իռլանդիայից, որտեղ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։