Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ ազգային թիմը գլխավորելուց հետո իր երկրպագուների տարիքային սահմաններն ընդլայնվել են։
«80-90 տարեկան կանայք են դեղատանն ինձ հաջողություն մաղթում։ Չգիտեի, որ նրանք գիտեն, թե ես ով եմ։
Զգում եմ, որ կարևոր բան եմ անում հավաքականում։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի թիմ, որի հետ ոչ ոք չէր ցանկանա խաղալ։ Զգում եմ, որ արդեն շարժվում ենք այդ ուղղությամբ։
Ոչ մի ճնշում չեմ զգում։ Ես միշտ ձգտել եմ առավելագույնն անել։ Չեմ կասկածում իմ հնարավորություններին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։