ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները բնութագրել է որպես «համապարփակ և մանրամասն»՝ նշելով, որ դրանք հիմք կդառնան հետագա խորհրդակցությունների համար։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, մենք շատ համապարփակ և մանրամասն քննարկումներ ենք ունեցել բոլոր թեմաների շուրջ, որոնք, հուսով եմ, հիմք կդառնան առաջիկա բազմակողմ բանակցությունների համար», – CNN հեռուստաալիքի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Քուշները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։