Դմիտրիևը Քուշների և Ուիթքոֆի այցը Մոսկվա շատ կարևոր է համարել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների այցը Մոսկվա մեծ նշանակություն ունի, այդ թվում՝ եվրոպական անվտանգության ապագա համակարգի քննարկման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է օտարերկրյա երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, որն ուղեկցել է ԱՄՆ բանագնացներին։ Կադրերը ցուցադրել է «Վեստի» հեռուստաալիքը։

«Կարծում եմ՝ սա իսկապես շատ կարևոր այց է։ Շատ կարևոր է, որ քննարկվում է եվրոպական անվտանգության համակարգը, և, համապատասխանաբար, ընթանում է շատ կարևոր երկխոսություն։ Կան նաև շատ կարևոր մարդասիրական ձեռքբերումներ, որոնց մասին խոսեցին մեր գործընկերները», – նշել է Դմիտրիևը։

Leave a Comment