ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ բազմակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Դրանց վրա ազդեցություն կունենա այն ամենը, ինչ ամերիկացի բանակցողները քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր թեմաները։ Եվ կարծում եմ՝ դա կազդի հաջորդ շաբաթ կայանալիք բազմակողմ բանակցությունների, ինչպես նաև Զելենսկու հետ մեր առաջիկա զրույցի վրա», – ասել է նա «Վեստի» հեռուստաալիքի եթերում։
Քուշները նաև արդյունավետ է գնահատել իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա։