Եվրոպական երկրների մասնակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացին մեծ նշանակություն ունի։ Այս մասին Մոսկվա կատարած այցի արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ «Վեստի» հեռուստաալիքի եթերում։
«Եվրոպացիները կմիանան հաջորդ հանդիպմանը, և մենք դա շատ կարևոր իրադարձություն ենք համարում։ Նրանք մեր գործընկերներն են, և նրանց մասնակցությունը կարևոր է», – ասել է Ուիթքոֆը։