Փաշինյան-Ալիև հանդիպում Դուբլինում

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկությունը հայտնել է Հայաստանի ղեկավարի մամուլի խոսնակը: Մելանյա Հարությունյանը, սակայն, հանդիպման օրակարգը չի բացահայտել:

Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հավաքն անցկացվել էր Երևանում՝ այս մայիսին: Ադրբեջանի նախագահը Երևան չէր եկել, նա տեսաուղերձ էր հղել:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին Բիշքեկում: Կողմերը բանակցություններից հետո հաղորդել էին, որ ընդգծվել է մեկ տարի առաջ ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի և նախաստորագրված խաղաղության պայմանագրի «պատմական նշանակությունը»։

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որում տարածքային պահանջ է տեսնում:

Leave a Comment