Քուշներ. ԱՄՆ-ը կշարունակի զարգացնել Ուկրաինայի հարցում ձեռք բերված առաջընթացը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները պահպանվում են, իսկ Միացյալ Նահանգները մտադիր է զարգացնել ձեռք բերված առաջընթացը և շարժվել դեպի բազմակողմ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

«Նախագահ Թրամփը վճռական է՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ «էական տարաձայնությունները պահպանվում են», իսկ ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել ձեռք բերված առաջընթացը և շարժվել դեպի ավելի լայն բազմակողմ բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել կայուն խաղաղության։

Leave a Comment