
ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկեցին Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս մասին հայտարարել է Юнашев Live տելեգրամյան ալիքում արված մեկնաբանության մեջ։
«Հարցը բարձրացվեց, և որոշում կայացվեց։ Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի չի կատարել կազմակերպության կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները, առաջարկվեց և որոշվեց զրկել Հայաստանին քվեարկելու իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից», – ասել է Պեսկովը։