Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում

Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում

Երգչուհի և դերասանուհի Ջեյն Բիրկինին պատկանող բացառիկ Hermès Birkin պայուսակը նոյեմբերի 25-ին աճուրդի կհանվի Փարիզում։ 2009 թվականի սև կաշվե պայուսակը գնահատվել է 40 000-70 000 եվրո։ Պայուսակն առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ, այլև Բիրկինի ձեռագիր գրությամբ և ստորագրությամբ։ 2010 թվականին Աթենք կատարած այցի ժամանակ նա այն նվիրել է ընկերուհուն՝ Ջորջիային՝ պայուսակի վրա թողնելով անձնական հաղորդագրություն․ «Որպեսզի դու ապահով լինես՝ հանուն մեզ՝ քո ընկերների»։

Նվերի պատմությունը կապված է Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետ, որի պատճառով չեղարկվել էին բազմաթիվ չվերթներ, և Բիրկինը չէր կարողացել մեկնել ԱՄՆ։ Փոխարենը նա այցելել էր Աթենքում գտնվող ընկերուհուն։ Նշենք, որ 2021 թվականին Բիրկինին պատկանած մեկ այլ Hermès պայուսակ աճուրդում վաճառվել էր 119 000 ֆունտ ստեռլինգով՝ հինգ անգամ գերազանցելով նախնական գնահատականը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment