Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասին


Հասարակություն

«Բազմիցս եմ նշել, որ պետական իշխանության բոլոր ներկայացուցիչների՝ թե՛ քաղաքական մեծամասնությունը, թե՛ քաղաքական փոքրամասնության կողմից պետական իշխանություն է իրականացվում և իրենց խոսքերի և գործունեության տեսանկյունից միանշանակ ի սկզբանե խնդիրներ եմ արձանագրել»,-ԱԺ միջանցքում տված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին,թե որդյոք Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում ծեծկռտուքին բռնության կոչ չէր։

Նա պնդեց, թե տղամարդ պաշտոնատար անձանց թվում է, թե կռվին, բռնությանը մասնակցելը նորմալ է կամ տղամարդկության ցուցադրություն է։

«Իրենց թվում է՝ թե նորմալ է կռիվ անեն, բռնության կադրեր ցուցադրվեն և դրանով ինքնահաստատվեն»,-ասաց Մանսյանը՝ շարունակելով.

«Պետական իշխանության բոլոր ներկայացուցիչները, թե՛ մեծամասնության, թե՛ փոքրամասնության, պետք է հաշվի առնեն, ոչ միայն չի կարելի բռնությունը դարձնել խնդիրները լուծելու միջոց, այլև չի կարելի խրախուսել բռնությւոնը խնդիրների լուծման միջոց դարձնելը, հակառակը պետք է հակադարձել այդ ամենին»։

Նա հիշեցրեց, որ ԱԺ վերջին ծեծկռտուքի դեպքով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԺ-ն հարցերի քննարկման հարթակ է, ոչ թե մարտադաշտ և պահանջել է պատշաճ քննություն անցկացնել։

«Հատուկ շեշտադրել եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ այդ ամենը չքաջալերի, հակառակը՝պետք է հակազդի»,-միտքն ամփոփեց ՀՀ ՄԻՊ-ը։

Leave a Comment