Քննարկվել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

9 Նոյեմբերի, 2026

Փաշինյանն ու Իրանի  նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են  Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել  է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։

Leave a Comment