ՀՌՀ-ում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով հաղորդակցության և երկխոսության հնարավորությունները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության նախագահական մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ, «Luys Medya»-ի կառավարման խորհրդի նախագահ Արամ Քուրանին, հայտնում են հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Luys Medya»-ի գործունեության զարգացման ուղին, միջազգային հեռարձակման ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով հաղորդակցության և երկխոսության հնարավորությունները։

Leave a Comment