Լիտվայից Դանիա թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարային ազդանշան է տվել • Tribune.am

Embraer E195LR ուղեւորատար ինքնաթիռը, որը Լիտվայի Պալանգա քաղաքից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն չվերթ Էր իրականացնում, վթարային ազդանշան է տվել եւ հետ վերադարձել, հետեւում է թռիչքային տվյալներից, որոնք ուսումնասիրել է ՌԻԱ Նովոստին:

SAS Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Պալանգայից մեկնել էր Մոսկվայի ժամանակով ժամը 7:47-ին, գտնվում էր Բալթիկ ծովի վրայով, երբ տվել է Squawk 7700 աղետի ազդանշանը, մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 8:11-ին։ Այնուհետև ինքնաթիռը սկսել է վերադառնալ Պալանգա և վայրէջք կատարել այնտեղ մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 8:25-ին։

7700 կոդը ունիվերսալ տրանսպոնդերի կոդ է, որը օդաչուները սահմանում են ինքնաթիռում ընդհանուր արտակարգ իրավիճակի դեպքում։ Սակայն այն պարտադիր չէ, որ կապված լինի աղետի անմիջական սպառնալիքի հետ։

Leave a Comment