«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եղանակն այսօր անձրևային է․ թվում է՝ անձրևը պետք է մաքրեր մայրաքաղաքի օդը, սակայն Երևանի բնակիչները շարունակում են շնչել աղտոտված օդ՝ թունավոր գազերով.
Պարզվեց, որ անձրևն էլ չի կարող լուծել այն խնդիրը, որի դեմ ՔՊ-ական իշխանությունները համարժեք պայքար չեն մղում, ընդհանրապես չեն պայքարում, դեռ մի բան էլ նպաստում են։
Օդի աղտոտվածություն ասելով միայն փոշին ի նկատի չունենք՝ վտանգավոր են նաև օդում առկա վնասակար գազերն ու մանր մասնիկները, որոնք անմիջական սպառնալիք են բոլորիս առողջության համար։ Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին պաշտոնական տվյալները չափազանց մտահոգիչ են, իսկ ո՞վ է պատասխանատու մայրաքաղաքի բնակիչների առողջության համար՝ հնչեղ բառամթերքով կամ կառուցապատողներին տուգանելով օդի աղտոտվածությունը չի մաքրվում։
Արձանագրում ենք, որ ինչպես բոլոր ոլոտներում, այստեղ ևս ձախողել է ՔՊ-ն»։
***
Կարդացեք նաև՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր։
Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։ Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։
Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»։
***
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ, Դիլիջանի անտառներն արգելոց չե՞ն: Դուք տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառներն ու սարերը: Էն որձ քաղաքապետն աչքիս մասնակցում է այդ այլանդակ կառուցապատմանը:
Շրջակա միջավայրի պահպանության նախարարություն, դուք էլ փայ ունե՞ք»։