ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ը դիտարկում է որպես Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավոր ամսաթիվ. Fox News

ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ը դիտարկում է որպես Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավոր ամսաթիվ, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք հեռուստաալիքին պատմել են, որ Սպիտակ տունը նոյեմբերի 4-5-ը քննարկումներ է անցկացրել այն մասին, թե արդյոք արժե վերսկսել Իրանի դեմ հարվածները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում քննարկում է երեք տարբերակ՝ նոր հարվածներ հասցնելը, Թեհրանի վրա տնտեսական ճնշման շարունակությունը կամ գործարքի կնքումը։

Leave a Comment